27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե զուտ ցանկություններով լիներ, Ռոբերտ Քոչարյանն էլ չէր գնա»

«Այն գերկենտրոնացումը՝ սուպերվարչապետությունը, որի մասին այսօր շատ է խոսվում, ի սկզբանե դրա մասին չէր մտածված, կարծում եմ: Ի սկզբանե՝ միգուցե եղել է տարբերակ, որ Սերժ Սարգսյանն առժամանակ հեռանում է իշխանությունից, մնում է կուսակցության ղեկավար, կար նաև մտավախություն, որ այս ամենը կարվում էր իր համար»,-այսօր հրավիրված քննարկմանն ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նա նշեց, որ այսժմ կառավարության մասին օրենքում կառուցվածքային փոփոխությունները կոնկրետ մեկ անձի համար են արվում: «Բայց ամեն ինչ բխում է այն Սահմանադրությունից, որն անցավ, և այսօր լուրջ խոսել այդ մասին, ես կարծում եմ, որ գնացքն այսօր գնացել է արդեն»,-հավելեց նա:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը չհամաձայնես այս տեսակետի հետ: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումներն առաջին իսկ օրվանից, պարզ էր, որ իշխանության ու նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար էին: 

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի համոզմամբ՝ կիսանախագահական համակարգից անցում ենք կատարել սուպերվարչապետական համակարգ: «Այսպիսի համակարգն այսպիսի հասարակություններում չի աշխատում»,-նկատեց նա:

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն էլ շեշտեց, որ այստեղ կարևորը քաղաքացիական հասարակության գիտակցության բարձրացումն է, որը, եթե չլինի, ցանկացած համակարգ էլ արդյունավետ չի լինի:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասաց, որ այստեղ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանն է ընկալվում որպես վարչապետի թեկնածու, և եթե նա չլինի, միգուցե շատերը չհամարեն, որ այդ համակարգը դառնում է սուպերվարչապետական: «Սերժ Սարգսյանի անձով շատ բան է պայմանավորված»,-ասաց նա, ապա հավելեց, որ մեկ անձը իշխանական նկրտումներից ելնելով՝ ամեն դեպքում Հայաստանում չի կարող գերկենտրոնացնել իշխանություններ իր ձեռքում: «Դա ցանկություններո չէ: Եթե զուտ ցանկություններով լիներ, Ռոբերտ Քոչարյանն էլ չէր գնա, իր ցանկությամբ կմնար նախագահ կամ մի այլ պաշտոնի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ