Վերջնական լուծում չկա. 168 ժամ
“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ ինքը չի համարում, որ դարաբաղյան հակամարտության խնդրի “վերջնական” լուծում կա:
“Ի՞նչ է նշանակում’ “վերջնական” լուծում: Նույնիսկ, եթե պատկերացնենք, որ այսօր Ադրբեջանը ճանաչի Արցախը, արդյոք դա կլինե՞ր վերջնական լուծում: Ոչ, չէր լինի, որովհետեւ վերջնական լուծում չկա: Կան խնդիրներ, տարաձայնությունները, միևնույն է, մնալու են, կարող են ավելի սուր կամ մեղմ լինել”,- ասել է նա` նշելով, որ պատերազմի այլընտրանքը դեռեւս հնարավոր է, բայց շատ անհավանական. “Միգուցե իրենք խոսում են պատերազմի մասին, բայց բոլորը հասկանում են, որ եթե նման այլընտրանքի հնարավորություն ունենային, արդեն կօգտագործեին դա: Մնում է` Հայաստանը մեկուսացնեն տարածաշրջանային ծրագրերից, բայց դա էլ ենք անցել արդեն””,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: