27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ժամանակն է, որ խոսենք, որովհետև մարտահրավերներն այնքան շատ են»

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար ազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նկատեց, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է` հսկայական խնդիրներով, և տնտեսությունը զարգացնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու խնդիր ունի, ինչի համար ազգային երկխոսություն է անհրաժեշտ: 

«Եվ ինչ-որ տեղից պետք է սկսվի այդ երկխոսությունը, եթե դա չլինի, հասարակության, ձեր, իմ կողմից թվարկված խնդիրներից որևէ մեկը չենք կարողանալու լուծել: Եթե մենք մեր քաղաքացիներին, անհատներին, քաղաքական ղեկավարներին, ապագա նախագահին, վարչապետին, նախարարին կամ գյուղապետին բաժանենք յուրայինի և ոչ յուրայինի, տեղ չենք հասնի:

Ես կարծում եմ, որ ազգային երկխոսությունը շատ էական է: Ժամանակն է, որ խոսենք, որովհետև մարտահրավերներն այնքան շատ են, որ մենք չենք էլ պատկերացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, արդար հասարակություն ձևավորելու, սոցիալական արդարության հասնելու, աղքատների և հարուստների բևեռացումը վերացնելու անհրաժեշտություն կա: «Մենք պետք է դառնանք երկիր, որտեղ աղքատությունը պետք է վերանա, որտեղ յուրաքանչյուր անձ կկարողանա արժանապատիվ աշխատանքով իր ընտանիքը պահել, կդառնա ավելի բարեկեցիկ: Մարտահրավերներ ունենք կրթության և պաշտպանության ոլորտում: Դրանք մենք չենք կարողանա հաղթահարել, եթե ազգային երկխոսություն չլինի»,- ասաց Արմեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ