05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ասա` ոնց խնայեմ, պատգամավորները լավ էլ վառում են … /վիդեո/

Երևանցինորը դժգոհ են` դեկտեմբեր ամսին սպառված գազի դիմաց բավական մեծ գումար պետք է վճարել: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքացիները նշեցին, որ անցած ամսին այդքան էլ շատ գազ չեն սպառել, սակայն թանկացած գազի գումարը ”վախենալու չափ ” մեծ է:

Տիկին Ամալյան, օրինակ, ասաց, որ սովորաբար տղան է վճարում կոմունալ ծախսերը և այսօր իրեն հայտնել է, որ 96 հազար դրամ է կազմել դեկտեմբերի վարձը: Բնակարանը 3 սենյակ ունի: 

Արարատ Բաբայանն էլ ասաց, որ տանը բնակվում են ինքն ու կինը, քիչ են վառել, բայց մոտ 60 հզար պիտի վճարեն: ”Շատ չեմ վառել, հակառակը, այնքան, որ տունը ցուրտ չլինի, չեմ ասում մայկայով նստեմ, բայց ցուրտ չլինի, ոչ էլ շորտ եմ հագել տանը”:

Մեր մյուս զրուցակիցները չցանկացան խոսել տեսախցիկի առաջ ու խնդրեցին անուններն էլ չհրապարակել: 

”Մի կերպ վճարում ենք, մի կերպ”,-ասաց տարեց մի տղամարդ: 

Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի հորդորին, թե պետք է խնայել, քաղաքացիներից մեկն ասաց, որ այդպես էլ կանի, մյուսներին դա դուր չեկավ:

 ”Բայց ոնց խնայեմ, ասա` ոնց, եթե դրսում ցուրտ է, իսկ պատերդ էլ սառն են: Մինչև չտաքացնես, չես կարող ապրել: Իրանք լավ ել վառում են, իսկ մեզ ասում են, որ չվառենք, ոնց անենք”,-նետեց հարցվածներից մեկը:

Ի դեպ, քաղաքացիները շեշտեցին, որ ՌԴ-ը գազն էժան է վաճառում ՀՀ-ին, սակայն միևնույնն է` իրենք ստիպված են շատ վճարել:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ