26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արմեն Ամիրյանի խնդիրը չի, առաջին տիկնոջն էլ հանգիստ թողեք. Հայկական Ժամանակ

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով «Կույ­րերի միավորում երաժշտական կոլեկտիվ»-ին, նշեց, որ մշակույթի նա­խարարությունը միայն պրոֆեսիո­նալ կոլեկտիվներին է ֆինանսավո­րում, իսկ «Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվ»-ը սիրո­ղական մակարդակի է: Այն հարցին, թե հնարավոր չէ՞ արդյոք երգչախմբին պետական կարգավի­ճակ տալ, նախարարն ասաց, որ սի­րողական մակարդակի երգչախում­բը չի կարող պետական կարգավի­ճակ ստանալ.

«Անգամ, եթե մենք այդ երգչա­խումբը համարենք պրոֆեսիոնալ, ապա այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի չորս պետական երգչախումբ՝ Հայաստանի պետա­կան ակադեմիական երգչախում­բը, «Հովեր» պետական կամերա­յին երգչախումբը, Հայաստանի Կամերայինը եւ Օպերային երգչա­խումբը»,- ասաց Արմեն Ամիրյանը վստահեցնելով, որ ավելին չեն կա­րող ունենալ:

Նախարարի համոզմամբ այն, ինչ ունեն երգչախմբերի մասով, բո­լորովին բավարար է Հայաստանի համար: «Մշակույթի նախարարու­թյունը յուրաքանչյուր տարի ֆինան­սավորում է այդ երգչախմբի հա­մերգներից մի քանիսը, բայց իրենց նպատակն է ունենալ պետական կարգավիճակ, ինչը, ես կարծում եմ, հնարավոր չէ, մեր բյուջեն էլ թույլ չի տալիս»,- ասաց Արմեն Ամիրյանը: Ֆինանսավորում չունենալու պատճառով երգչախմբի ու ժողգործիքների համույթի աշխատավարձ չստանալը նախարարը սոցիալա­կան խնդիր համարեց եւ ասաց, որ դա այլ գերատեսչությունների խն­դիրն է, ոչ թե իրենցը:

Հիշեցնենք, որ օրեր աոաջ «Հայ­կական ժամանակ»-ին ահազանգած «Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվ»-ի նախագահ Սուսաննա Բունատյանն ասել էր, որ բազմիցս դիմել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարա­րություն, սակայն իրենց ասել են, որ դա ավելի շատ մշակութային հարց է, որով պետք է զբաղվի մշակույթի նախարարությունը:

Թերթի տեղեկություններով, Կույրե­րի միավորում երաժշտական կոլեկ­տիվը նկատողություն է ստացել «վերադասների» կողմից, որոնք վերջիններիս մեղադրել են խնդիրը բարձրաձայնելու եւ առաջին տիկ­նոջ անունը հոլովելու համար: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ