27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Փակ են հրավիրում նիստերը, որ ի՞նչ»

Սա ժողովրդավարական պրոցեսի սահմանափակում է, իսկ հիմնավորումներն էլ անհեթեթ են. Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով կառավարության որոշման մասին՝ ապրիլից հետո կառավարության դնռփակ նիստեր անցկացնելու մասին:

Հիշեցնենք, որ վարչապետն է որոշելու՝ նիստերը բաց, թե փակ լինեն հասարակության ու լրատվամիջոցների համար:

Ըստ նրա՝ որևէ քաղաքական ու իրավաբանական փաստարկ չի ներկայացվել դռնփակ նիստերի համար: «Առավել ևս խորհրդարանական համակարգում սա ընդունելի չէ: Կառավարությունից հանրությունն էլ է ակնկալում ոչ միաձայն քվեարկություններ, և հանրությունը չի նստելու, մտածի, թե ինչ եղավ այս կամ այն նախարարի միջև, երբ որևէ հարցի շուրջ բացասական եզրակացություն եղավ որևէ մեկի կողմից»,-նկատեց նա:

Ստյոպա Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սահմանադրական բարեփոխումների ժամանակ, երբ անցում էր կատարվում խորհրդարանական համակարգին, ասվում էր, որ գնում ենք ավելի մեծ ժողովրդավարության, սակայն այդպես չէ: «Նման զարգացումները, ոչ թափանցիկությունն ազդելու են կառավարման արդյունավետության վրա: Փակ են հրավիրում նիստերը, որ ի՞նչ»,-գտնում է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ