04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ը ԲՀԿ-ի կարիքը չունի

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այդքան էլ հավանական չի համարում, որ ՀՅԴ-ին կոալիցիայում փոխարինի ԲՀԿ-ը, կամ ԲՀԿ-ն ուղղակի միանա ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից: «Չեմ կարծում, իմաստ չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: 

Ըստ Շիրինյանի՝ դրա կարիքն էլ չկա, քանի որ ՀՀԿ-ն այդ խնդիրը չունի: «Լավ կլիներ, եթե ԲՀԿ-ն վերցներ իր վրա ամերիկյան դեմոկրատական մոդելի ֆունկցիան ու ավելի շատ արդյունաբերական քաղաքականություն վարեր: Բացի այդ բաժանված են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, խնդիրներ էլ չկան նրանց մեջ այս պային: Այնպես որ նրանց ոչ ոքին էլ ձեռնտու չէ, որ կրկին կոալիցիա կազմեն: Համադրելով էլ իրար քաղաքականությունն՝ առաջ կգնան»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկում է վերացնել ռեյտինգային համակարգը, ԲՀԿ-ն ևս այս առաջարկով է հանդես եկել: ՀՀԿ-ն մերժում է և ընդդիմադիր ու նախկին կոալիցիոն գործընկերոջ, և կոալիցոիոն գործընկեր ՀՅԴ-ի պահանջը: Այս ֆոնին սկսեցին շրջանառվել լուրեր, որ ՀՅԴ-ը միգուցե լքի կոալիցիան, և ԲՀԿ-ը զբաղեցնի այդ թափուր տեղը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ