07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կրծքագեղձի քաղցկեղից մահանալը անգրագիտություն է

Ասօր լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ  “Հայ-ամերիկյան առողջության կենտրոն”-ի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը խոսեց  իր 17 ամյա գործնեության  ընթացքում իրականացված ուսումնասիրությունների ու արդյունքների մասին:

Կենտրոնը տարեկան հետազոտում է 35-40 հազար կնոջ:

“Տարեց տարի դեպքերի թիվն ավելանում է, բայց դա նաև կապված է այն բանի հետ, որ դիմելիությունը շատացել է՝ շնորհիվ մեր պարբերաբար իրականացվող քարոզարշավի: Յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ պետք է դիմի բժշկի, որպեսզի ժամանակին հայտնաբերվի գոյացությունը և հեռացվի: 21-րդ դարում մահանալ այս հիվանդությունից անգրագիտություն է”,- նկատեց մասնագետը:

Խաչանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ կենտրոնում  օրական մինչև 150 այցելու են հետազոտում,ամսեկան  հայտնաբերվում է`  քաղցկեղի 35 դեպք:

Խաչանուշ Հակոբյանն ընդգծեց, որ արտասահմանյան երկրների համեմատ Հայաստանում գնային քաղաքականությունը բավական մատչելի է:

“Արտասահմանյան երկրներում 1000 դոլարի չափ արժե հետազոտությունը, մեր կենտրոնում տեղադրված են եռաչափ մամոգրաֆներ, որոնք առկա են աշխարհի 53 քաղաքում: Մենք գիտակցում ենք երկրի սոցիալական վիճակը, բայց տարեկան 20 հազար դրամ կինը չպետք է խնայի հետազոտվելու համար: Մենք իրականացնում ենք նաև անվճար հետազոտություն՝ բազմազավակ մայրերի, զոհված ազատամարտիկների կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց համար: Օրվա ընթացքում 10-12 մարդ հետազոտվում է անվճար”,- հավելեց  նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ