Փողով ռեյտինգ չենք տալու
Այս տարի Կրթության և գիտության նախարարության գերակա խնդիրները լինելու են նրանք, որոնց սկիզբը դրվել է դեռ նախորդ տարի: Այս մասին այսօր ասուլիսւոմ խոսեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա ընդգծեց, որ այս տարի շարունակվելու է դասագրքերի փորձարկման ընթացքը, որը թույլ է տալիս նվազեցնել անճշտությունների, վրիպակների քանակը և բարձրացնել դրանց որակը:
Նախարարը հույսով է, որ 2015-ի սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցիները կստանան կրթական ծրագրերով հագեցած առաջիկայում արտադրվելիք հայկական պլանշետներ:
Նա հնարավոր է համարում, որ դպրոցներում պարտադիր դառնա ազգային երգուպարի առարկայի դասավանդումը:
Ինչ վերաբերում է հանրակրթական բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման համակարգի կիրառմանը, ապա Աշոտյանն ընդգծեց, որ սրա նպատակն է ցույց տալ դպրոցների խնդիրները, ոչ թե չեմպիոնություն սահմանել:
‘’Փողով ռեյտինգ չենք տալու’’,-վստահեցրեց նախարարը:
Խոսելով ուսանողական հանրակացարաններից` ԿԳ նախարարն ասաց, որ Հայաստանում մեկ պետական ուսանողական հանրակացարան կա, որտեղ պայմանները հեռու են բարվոք լինելուց:
‘’Մենք մշակում ենք ուսանողական նոր Ավանի կառուցման ծրագիր, մեծությունն ու ծավալը կախված կլինի պահանջարկից: Այն միայն արտասահմանցիների համար չի լինելու’’,-եզրափակեց նա: