27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր թագավորն է». Գյումրեցիները Արմեն Սարգսյանին ճանաչեցին ու կողմնորոշվեցին /ֆոտո, տեսանյութ/

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր այցելել էր Գյումրի՝ շփվելու  քաղաքի մտավորականների, շինարարների, կրթական հաստատությունների աշխատակիցների հետ։

Նրա այցը սկսվեց Գյումրիի կենտրոնից՝ «Սուրբ Յոթվերք» եկեղեցում բակում նրան սպասում էին   Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն  ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես նաև եկեղեցու դիմաց հավաքված մուրացկանները։ Նրանցից մեկը Արմեն Սարգսյանին տեսնելով՝ ճանաչեց ու կանչեց. «Թագավոր տղա ես, թագավոր ջան»:

Եկեղեցու աստիճաններով բարձրացող Արմեն Սարգսյանը նրան հակադարձեց․ «Ես թագավոր չեմ»:

Արմեն Սարգսյանը եկեղեցում մոմեր վառեց, հանգանակություն կատարեց: Այստեղ նրան կանգնեցրեց 80-ամյա մի ծերունի Լեվուշ Նահապետյանը ու հորդորեց փոխանցել Սերժ Սարգսյանին՝ տեր լինել թոշակառուներին, բարձրացնել թոշակները։ «Խնդրում եմ Սերժ Սարգսյանին հաղորդեք, որ թոշակառուները մեռնում են, թոշակներն ավելացրեք, թե չէ ապստամբություն կլինի, ավելի վատ բան կլինի։ Հաղորդեք իրեն, որ 30-40 մանեթ փող ստանալով, թոշակառուն կկարողանա՞ տաքության փող տալ, ես 80 տարեկան մարդ եմ, ինչպես անե՞ս, ուտես, թե՞ ջեռուցման փող տաս, ստիպված մուրացկանություն պիտի անես։ Իրենք, որ ուտումխմում, բարձի վրա գլխները դրած պառկում են, ասում են հանրապետականներս լավ պիտի ապրենք․․․»։ «Լսեցի»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը  այցելեց Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղ, Գյումրիի  Օյունջյան վարժարանում, +Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարան։ Ամենուր հետաքրքրիր պատմություններ էին հիշում՝ կապված վարչապետ Արմեն Սարգսյանի հետ։

Նա նաև պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես նշելով.

«Ես գիտակցում եմ Շիրակի մարզի դժվարությունները և միշտ ցավով եմ գիտակցել դրանք: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Արցախի համար սկսած մեր պայքարն ինչոր իմաստով ստիպեց մեզ մոռանալ Գյումրին: Սա հսկայական ցավ է: 1996 թվականին երբ եկա Գյումրի որպես վարչապետ, սպասում էի, որ գյումրեցիները դառնացած պետք է դիմավորեն ինձ: Ամեն ինչի պատրաստ էի, բայց ընդունեցին ջերմությամբ, նույնիսկ տնակներ ուղեկցեցին ու հյուրասիրեցին, գյումրեցու մեծահոգության մասին է սա խոսում, սա ես երբեք մոռանալ չեմ կարող: Այս տարիների ընթացքում ես հաճախ եմ եկել Գյումրի, բայց դուք սրա մասին չեք իմացել»,-նշեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով. «Եթե նախագահ չընտրվեմ, միևնույն է՝ Գյումրին իմ սրտի մեջ տեղ ունի և շարունակելու եմ օգնել, թեև դա մեկ հոգու գործ չէ»:

Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ երկրում առկա խնդիրներից: «Մեզ համար Հայաստանից մարդկանց արտահոսքը շատ մեծ խնդիր է, նաեւ դեմոգրաֆիան, շրջաններից գալիս կենտրոնանում են Երեւանում, չնայած շրջաններում մարդիկ փայլուն են: Երկրի հարստությունը պետք է բաշխենք հավասարաչափ, բայց դա մի օրվա աշխատանք չէ, բայց անպայման պետք է հասնենք դրան»,- ասաց նա:

28109162_952789934883787_1311365080_n 28052972_952789948217119_1612495020_n 28053363_952789968217117_1294982623_n 28052711_952790001550447_590487071_n 28053809_952790011550446_1058436550_n

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ