Ե՞րբ է նա վերջին անգամ այցելել պանթեոն. Աշոտյանը՝ Անդրանիկ Մարգարյանից եւ Քոչարյանից /վիդեո/
ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճի մասին նկատեց, որ կարիք չկա 1998-2008-ի ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների հետ կապված ունենալ նման սուր արձագանք, որովհետև որևէ ենթատեքստ այդ գնահատականների ու վերլուծականների մեջ չկա:
՛՛Այդ թվականաներին էլ ՀՀԿ-ը եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը: 1998թ-ի Հայաստանի նախագահական ընտրություններից հետո իշխանության կոնֆիգուրացիան ՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, երեքից երկուսը հանրապետականամետ կամ հետո հանրապետական դարձած մարդիկ էին:
Այդ տարիները նաև մեր տարիներն են՝ կարիք չկա նման սուր արձագանքի, քանի որ դա մեր ընդհանուր պատմությունն է և զարմանալի է այդ գնահատականը երկրի երկրորդ նախագահի կողմից՛՛,-ասաց Աշոտյանը:
Նախարարը չի կարծում, որ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնալու փորձ է անում: ՛՛Կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները տնտեսությունից խոսում են այն ժամանակ, երբ քաղաքական խնդիրներ են ուզում լուծել՛՛,-նշեց նա:
՛՛ Ինձ որպես Անդրանիկ Մարգարյանի օրոք կուսակցության մտած մարդու համար հաճելի է, երբ որ երկրի նախկին նախագահը հիշատակում է Անդրանիկ Մարգարյանին, բայց չգիտեմ որքանով է անկեղծ, բայց ե՞րբ է նա վերջին անգամ այցելել պանթեոն, չգիտեմ, գուցե սխալ եմ՛՛:
Աշոտյանի խոսքով՝ ՛՛Հանրապետականը՛՛ գնահատում է անցյալը բայց կարևորում է ապագան. ՛՛Կարիք չկա սեփական ցավդ դարձնել ուրիշի հիվանդություն, մենք նման խնդիր չունենք՛՛`,-ասաց նա` Քոչարյանին հիշեցնելով գույք պարտքի դիմաց գործարքը, իրանական գազի հետ կապված պատմությունը:
Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ անց: