14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թե ինչու զինծառայողը խեղդեց կնոջը. Հրապարակ

“Հրապարակ”-ը անդրադարձել է  Տավուշ գյուղում գրանցված արտակարգ դեպքին:

Նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 28-ամյա Հովսեփ Իսրայելյանը լուսադեմին խեղդամահ անելով սպանել Էր կնոջը` 26-ամյա Հաս­միկ Զաքինյանին: Դեպքից հետո ամուսինը հանձնվել է Ռազմա­կան ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին` նշելով, որ կնոջ դիակը գտնվում է բնակարանում: Իսրայելյանին ոստիկանները ձերբակալել են ու մեկնել բնակարան, որտեղ և հայտնաբերել են խեղդամահ արված կնոջը:

Դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ երեխաները քնած են եղել: Թերթը հիշեցնում է, որ ամուսինը , պայմանագրային զինծառայող էր, Տավուշ գյուղում իրենց բնակարանն էլ պապենական տունն էր, սակայն վերջին մի քանի տարին նրանք բնակվում Էին Այգեպար գյուղում, եւ մեկ շաբաթ Էր, ինչ կրկին վե­րադարձել Էին Տավուշ:

Մամուլում տեղ գտած հրապարակում­ների համաձայն, սպանության պատճառը խանդն Է եղել: Ամու­սինների միջեւ բազմիցս են խան­դի հողի վրա վեճեր եղել, ինչի արդյունքում Էլ մի քանի անգամ բաժանվել են, բայց որոշ ժամանակ անց կրկին միացել են:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ