27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սեֆիլյանի դավաճանն է. «Սասնա ծռեր»-ը ըմբոստացան/տեսանյութ/

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր` փետրվարի 13-ին շարունակվում է  «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը:

Նշենք, որ այսօրվա նիստին չէին ներկայացել պաշտպանների մեծ մասը:

«Սասնա ծռեր»-ի անդամները հայտարարեցին, որ չեն ցանկանում ներկա գտնվել նիստին, եթե իրենց պաշտպանները նիստերի դահլիճում չեն:

Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը թույլ չտվեց նրանց լքել դահլիճը: Ամբաստանյալներից Վարդան Գերվատյանը հայտարարեց, որ առանց իրենց պաշտպանների ներկայության չեն պատրաստվում մասնակցել նիստին: Իսկ Արամ Հակոբյանը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ չի ցանկանում մնալ այնտեղ, որտեղ գտնվում է այն դատախազը, որը ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջել:

Նշենք, որ այս գործով անցնում են 11 ամբաստանյալ` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ