29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Ջուրը չմտած թող չբոբիկանան”. Քոքոբելյանը Րաֆֆիին հանդիպելու կարիք չունի

”Ես չեմ կարծում, որ պարոն Սաֆարյանը ճիշտ է անում` անընդհատ խոսելով ու մեկնաբանելով մի գործընթաց, որը նոր է սկսվել, և մի ամիս դեռ կա, որպեսզի վերջանա այդ գործընթացը և դրա արդյունքը մենք տեսնենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության խոսնակ Անժելա Խաչատրյանը` արձագանքելով ”Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի` այսօր ասուլիսում հնչեցրած հայտարարություններին: Նշենք, որ այսօր “ժառանգական” Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ Թևան Պողոսյանի մանդատից հրաժարվելու դեպքում ‘Ազատ դեմոկրատ” Մասիս Այվազյանի հրաժարվել-չհրաժարվելու որոշումը և բարոյական է, և քաղաքական:

”Պարոն Սաֆարյանն իզուր է խոսում բարոյականությունից և քաղաքականությունից, դրանք իրար հետ խառնում, նա շեղում է քաղաքական գործընթացներն իր նման ելույթներով”: Խոսնակը նշեց, որ իրենք ի սկզբանե ասել են, որ Թևան Պողոսյանը հայտարարել է, որ հրաժարվում է մանդատից, բայց դա դեռ չի նշանակում, որ նա հրաժարվելու է մանդատից, քանի որ կա ԱԺ կանոնակարգ-օրենք, ըստ որի` միայն ԱԺ-ի նիստում այդ մասին կարող է հայտարարվել, իսկ դրանից հետո էլ պատգամավորին որոշումը ծանրութեթև անելու ժամանակ է տրվում:

”Պարոն Սաֆարյանն ինքն է շտապում, և ինչպես ասում են` ջուրը չմտած թող դեռ չբոբիկանան: Մենք չենք բոբիկացել և թող ինքն էլ չբոբիկանա: Մենք գործելու ենք այնպես, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգը ու 2012 թ-ին ԿԸՀ ներկայացրած ցուցակի տրամաբանությունը, իսկ ցուցակն ունի տրամաբանություն, այդ մարդկանց հերթականությունը, որ դրվել է,  պատահական չի եղել, եղել է`  ըստ տրամաբանության: Եվ բարոյական չէ հիմա խոսել, թե մեկը մյուսին պետք է զիջի իր մանդատը, այն դեպքում, երբ վերջնական, այսինքն` իրավական որոշումը չի կայացվել”,-հավելեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է ”Ազատ դեմոկրատների” հետ համագործակցությանն, ապա Ստյոպա Սաֆարյանն ասել էր, որ այդ համագործակցությունը սխալ որոշում էր, և միասնական ցուցակը ”խփեց ”Ժառանգության” իմիջին”: ”Կարծում եմ, որ ”Ժառանգությունն” ու պարոն Սաֆարյանն իրենց մեջ պետք է գտնեն այն սխալները, ինչ արել են  այս տարիների ընթացքում, ինչի պատճառով ”Ժառանգության” իմիջն ընկել է այս տարիների ընթացքում կամ գտնվում են վատ վիճակում”:

Հարցին, թե արդյոք ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է հանդիպել Խաչատուր Քոքոբելյանի հետ` մանդատի հարցը քննարկելու համար, Անժելա Խաչատրայնը պատասխանեց.

”Դրա կարիքը չկա, չգիտեմ` ինչու են ”Ժառանգությունում” ադքան շտապում: Մենք չենք շտապում, և օրենքի սահմաններում ենք գործելու: Պարոն Քոքոբելյանն էլ կարիք չունի հանդիպելու, պաշտոնական քնննարկում անցկացնելու, գոյություն ունի ԱԺ կանոնակարգ-օրենք”:

Հիշեցնենք, Թևան Պողոսյանը հայտարարել է, որ հրաժարվելու է մանդատից: Ցուցակի հաջորդ համարը զբաղեցնում է ”Ազատ դեմոկրատներից” Մասիս Այվազյանը: Փոխհրաձգությունն էլ հայտնի պատճառով է. ”ժառանգականներն ասում են` ”մանդատը մերն է, քանի որ ժողովուրդը մեզ է ձայն տվել, ”ազատ դեմոկրատները ցուցակին հղում անում, որտեղ նշված է իրենց կուսակցի անունը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ