05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դա չի լվացվի /վիդեո/

”Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խորհուրդ է տալիս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտադրություններy եզրակացնել ոչ թե նրա ասածներից, այլ նրա քայլերից:Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը չբացառեց, որ Քոչարյանը ցանկանա վերադառնալ քաղաքականություն: 

Հնարավոր է, որ առաջին ու երկրորդ նախագահները համագործակցեն. ”Գոնե տեսանք, որ 2011-ից հետո ինչպիսի համագործակցության ձգտում կար Կոնգրեսի կողմից ԲՀԿ-ի հետ, մնացածը լիրիկայի ոլորտից է”: Մեհրաբյանը հիշեցրեց, որ այս տարիներին միշտ էլ ՀՅԴ, ԲՀԿ-ի, այդ թվում նաև Կոնգրեսի կողմից ակնածանք է եղել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: 

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Քոչարյանը որոշեց քննադատել վարչապետին, քաղաքագետը հորդորեց երկրորդ նախագահին չթերագնահատել հասարակության մտավոր ունակությունը և ասել, թե ինչու իրանական գազը թուլացավ: ”Քոչարյանը թող ասի` ինչու բարակեց Իրանից եկող գազատարը: Քոչարյանն ուզում է դրական լույսի ներքո նորից երևալ հասարակության աչքին:

Իրեն մաքրող-լվացող ջոկատ գոյություն ունի, բայց դրանք անիմաստ ջանքեր են, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիների ընթացքում ինչ ասես չի եղել, Գլխավոր դատախազի սպանությունից սկսած մինչև ”մարտի մեկ”, դա չի լվացվի”,-նկատեց նա: 

Մանրամասները `տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ