՛՛Ժառանգությունում՛՛ բոլորն իրար հետ վիճել են /վիդեո/
՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հերքում է, որ վիճել է ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Թևան Պողոսյանի մանդատի վերաբերյալ:
՛՛Դրանք ենթադրության արդյունք են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սաֆարյանը: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ այն բանից հետո, երբ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հայտարարեց, որ վայր է դնելու մանդատը, իսկ ցուցակի հաջորդ համարը՝ ՛՛Ազատ դեմոկրատներից՛՛ Մասիս Այվազյանը հայտնեց, որ մտադիր չէ հրաժարվել մանդատից, Սաֆարյանն, ով ցուցակի հաջորդ համարն է, վիճել է վերոնշյալ անձանց հետ:
՛՛ Նման հարց չի քննարկվել՛՛,-նկատեց Սաֆարյանը և հիշեցրեց, որ արդեն երկրորդ անգամ է նման բան լինում, և ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս կուսակցությունում նման քննարկում չի եղել:
Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ Թևան Պողոսյանը ետ է վերցնելու մանդատը: Կուսակցությունում քննարկում է եղել հենց այն մասին, որ դիմեն Թևան Պողոսյանին մանդատը ետ չվերցնելու համար:
՛՛Կուսակցությունում քննարկվել է մի բան, որ դիմենք Թևան Պողոսյանին, որ չդնի մանդատը: Նա մինչև փետրվարի վերջ մտածելու ժամանակ չունի՛՛:
Միաժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ներկայացուցիչը շեշտեց, որ իրենց նիստերը միշտ էլ բուռն են լինում և հարուստ բանավեճերով:
՛՛ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունում բոլորն իրար հետ վիճել են, չկա նիստ, որտեղ մենք չբանավիճենք, մենք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չենք, որտեղ մեկն ասի, մյուսներն ընդունեն՛՛:
Մանրամասները` տեսանյութում: