27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանի բացահայտումը՝ Արմեն Սարգսյան-Արամ Սարգսյան հանդիպումից

«Ոչ մի բան գաղտնի չի պահվել, մենք ասել ենք, թե ինչ հարցեր ենք դրել Արմեն Սարգսյանի առաջ, բայց չենք ասել, թե ինչ է ինքը պատասխանել, որովհետև մենք իր խոսնակը չենք»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե ի սկզբանե խոստացել էին, որ գաղտնի գործարքների մեջ չեն մտնելու, սակայն հիմա գաղտնի են պահում, թե ինչ են քննարկել ՀՀԿ-ից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

Փաշինյանը նկատեց, որ մոտավորապես նույն հարցերը Արմեն Սարգսյանին լրագրողներն են տվել, այդ նույն հարցերը հնչելու են լիագումար նիստի ընթացքում, եթե հարցերի, պատասխանների միջև տարբերություն կլինի, այն ժամանակ իմաստ կլինի ներկայացնել, թե ինչ պատասխաններ է նա տվել:  

Ինչ վերաբերում է լուսանկարներին, որտեղ գրկախառնվում են «Ելքի» պատգամավոր Արմեն Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը, որոնք քննադատությունների արժանացան սոցիալական ցանցերում, Փաշինյանը շեշտեց. «Արմեն Սարգսյանը տեսնելով Արամ Սարգսյանին՝ գրկախառնվել է, որովհետև նրանք տարիներով շփումներ են ունեցել, այդ թվում ընտանիքներով»:

Հարցին, թե չարժեր բոյկոտել Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այդ դեպքում կարող եք հարցնել՝ ինչի մենք չենք բոյկոտում ԱԺ նիստերը, հանձնաժողովի նիստերը: Բոյկոտն ընդունելի ու հասկանալի գործիք է, բայց եթե ասեք, թե դրա արդյունքում ինչ պիտի ստանայինք, որ չստացանք հանդիպման ընթացքում, միգուցե կասեմ, որ ճիշտ եք: Մենք կարևոր ենք համարել մեր ասելիքն ու մտահոգություններն արտահայտել, մեր պատկերացումները ներկայացնել Արմեն Սարգսյանին, քիչ քաղաքացի կգտնեք, որ ուզեցել է մեզ հետ հանդիպել, ու չի ստացվել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ