09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եթե Հայաստանը այսօրվա “իշխանիկների” կամքով դարձած չլիներ` Ռուսաստանի կամակատարը. Պարույր Հայրիկյան /վիդեո/

Եթե Հայաստանը այսօրվա “իշխանիկների”  կամքով դարձած չլիներ Ռուսաստանի կամակատարը, ճորտը, նույնիսկ կարելի է  ասել ստրուկը , ասեմ, որ խոսքը Հայաստանի իշխանությունների մասին է, այլ ոչ մեր մասին, ապա գազային խնդիրը այս մակարդակով չէինք ունենա: Ես հատուկ ճշտել եմ, թե Ֆրանսիայում` Փարիզի քաղաքացին ինչքան է վճարում գազի համար”,- այսօր  լրագրողների  հետ հանդիպմանը  նկատեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա դիտարկմամբ՝ չնայած այլ երկրները իրենց կենսամակարդակով և հնարավորություններով գերազանցում են Հայաստանին, բայց այնտեղ գազի համար շատ ավելի ցածր գին են վճարում. ”Ասում են գազը մեզ էժան չեն տալիս: Դա սուտ է` պարզապես մեզ զրկում են էժան գազ գնելու իրավունքից”: Հայրիկյանի համար գերխնդիրը, որը շտապ լուծում է պահանջում դա արտագաղթն է:

ԱԻՄ առաջնորդը մտադիր է շարունակել իր ամենշաբաթյա հանդիպումները ժողովրդի հետ: Նա հավատացած է, որ համաժողովրդական զարթոնքի պահը չի ուշանալու:

Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ