15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Քնելուց առաջ խոսիր Աստծո հետ

« Այս պահին, ո՜վ Աստված իմ, 
ողջ ազատ կամքովս և առանց որևէ վերապահման, 
ես Քեզ եմ ընծայում իմ կամքը։ 
Ցավոք, Տեր իմ, կամքս միշտ չէ, 
որ համապատասխանում է Քո կամքին։ 
Դու կամենում ես, որ սիրեմ ճշմարտությունը, 
իսկ ես հաճախ սիրում եմ սուտը։ 
Դու կամենում ես, որ ես փնտրեմ հավիտենականը, 
իսկ ես բավարարվում եմ ժամանակավորով ու վաղանցուկով։ 
Դու կամենում ես, որ ես ձգտեմ վեհ բաների, 
իսկ ես չնչին բաներից եմ կառչում։ 
Այն, ինչը որ իրոք տառապանք է պատճառում ինձ, Տեր, 
ամենայն վստահությամբ չիմանալն է, 
թե արդյոք սիրո՞ւմ եմ Քեզ ամեն ինչից վեր։ 
Ընդմիշտ ազատիր ինձ ամեն չարիքից, 
թող որ Քո կամքը կատարվի իմ մեջ. 
միայն Դու, Տեր իմ, եղիր իմ ամեն ինչը »։

Սբ. Թերեզա Ավիլացի (1515-1582)

mashtoz.org 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ