27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանն այլ տարբերակ չունի, Ծառուկյանը գրոհում է ֆուտբոլ. Հրապարակ

Գագիկ Ծառուկյանի մուտքը ֆուտբոլ բավակա­նին «տպավորիչ» կլինի: Մինչ այս տեղեկություն կար, որ նա պատրաստվում է վերց­նել Բաղդասարովի երբեմնի «Միկա» ակումբը, որը սնանկանալուց հետո դարձել է սպորտի նախարա­րության ՊՈԱԿ: Հարցին, թե կարողանում եք հոգալ «Միկայի» ծախսերը, սպորտի նախա­րարության պաշտոնյան պատասխանեց. «Ծառուկյանի ցավը տանենք»: Իսկ Ծառուկյանը ֆուտբոլ կմտնի Աբովյանի «Կոտայքով», «Լո­կոմոտիվ Երեւանով»: «Մի թիմը բարձրագույն լիգայում է, մյուսը՝ առաջին խմբում:

Այս պա­հին բանակցում ենք միջազգային մակարդակի՝ յոթից ավելի հայտնի մարզիչնեիի, հիսունից ավելի հայտնի ֆուտբոլիստների, այդ թվում եւ՝ ազգային հավաքականի որոշ խաղացողների հետ»: Նաեւ Հենրիկ Մխիթարյանի՞: «Անուններ չենք տալիս»,- ասաց գործի «կազմակերպի­չը»: Իսկ ինչպիսի՞ն է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ռեակցիան այդ ամենին, չէ որ Ծառուկյանի ու Հայրապետյանի միջեւ հավերժ անտագոնիզմ կա: «Դե, էն չեն. մենք թղթերն արդեն հանձնել ենք, Հայրապետյանը կարող է ուշ տալ-շուտ տալ թղթերը, «մա- լինկիե պակոստի» անել, բայց հավատանք, որ ֆուտբոլը, ի վերջո, կմիավորի նիանց»:  

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ