04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Բռնության ենթարկված զինծառայողը թոքերի խնդիր է ունեցել. Չորրորդ իշխանություն

Երեկ հայտնի դարձավ, որ օրերս ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում միջադեպ է տեղի ունեցել՝ ինչի հետեւանքով երեկ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակով Երեւանի ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երեւանի 18-ամյա բնակիչ Մհեր Խլղաթյանը։ Հոսպիտալից երեկ “Չորրորդ իշխանությանը” հայտնեցին, որ զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել թոքաբորբ ախտորոշմամբ։ Նշենք, որ Խլղաթյանը բանակ էր զորակոչվել ընդամենը 27 օր առաջ՝ դեկտեմբերի 18-ին։

 Թերթի ունեցած տեղեկություններով՝ մինչեւ Երեւան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի հետ կապված խնդիր։ Ըստ որոշ տեղեկությունների, զորամասի բուժկետում զինծառայողի նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները։

Մինչ Երեւանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո միայն տեղափոխել են Երեւան։ 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ