21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետը պարգեւատրեց լրագրողներին.նրանց թվում է Henaran.am-ի լրագրողը /ֆոտո, վիդեո/

Այսօր ՀՀ կառավարությունում կազմակերպվել էր լրագրողների ամենամյա ընդունելությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց լրագրողներին, լրատվամիջոցների խմբագիրներին, նախարարությունների մամուլի քարտուղարներին՝ Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ:

”Բոլորիդ մաղթում եմ սեր, համերաշխություն”,-ասաց Տիգրան Սարգսյանը: Նա նկատեց, որ լրատվամիջոցների դերը յուրաքանչյուր հասարակության համար կարևոր նշանակություն ունի, քանի որ ԶԼՄ-ները չորրորդ իշխանություն են:

Ելույթից հետո վարչապետը ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաև ակտիվ համագործակցության համար պարգևատրեց մի շարք գերատեսչությունների աշխատակիցներին, լրատվամիջոցների ղեկավարներին ու լրագրողներին: 

ՀՀ վարչապետի շնորհակալագրի արժանացավ նաեւ Henaran.am-ի լրագրող Սերինե Գաբրիելյանը: Շնորհավորում ենք մեր գործընկերուհուն, մաղթում էլ առավել արդյունավետ աշխատանք:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ