27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վանոն իսպառ անհետացել է. Հրապարակ

Գրող, հրապարակախոս, 90-ականների հայտնի գործիչ, ներքին գործերի նախարար, ապա Երևանի քաղաքապետ, վերջում մեղադրյալ Վանո Սիրադեղյանը երկրից անհետա­ցել է 2000 թվականին: Այդ օրվանից նրա նկատմամբ միջա­զգային հետախուզում է հայտարարվել 9 ծանր մեղադրանք­ներով: Ու մինչ այժմ Հայաստանի իրավապահ մարմիններն ու միջազգային հետախուզողները նրան փնտրում են, չեն գտնում: Մենք պարզել էինք, որ Վանո Սիրադեղյանը չկա ոստիկանության կայքի հետախուզվողների ցանկում, նրա լուսանկարը բացակայում է հետախուզվողների պաստառ­ներին, որոնք փակցված են մետրոյի կայարաններում:

Բայց պարզվում է, որ Վանո, անձնագրով՝ Վանիկ Սմբատի Սի­րադեղյանը չկա նաև ՀՀ պաշտոնական փաստաթղթերում: Մասնավորապես, նրա անուն-ազգանունով մարդ գոյություն չունի elections.am-ի ընտրողների ռեգիստրում: Ստացվում է՝ Վանո Սիրադեղյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից կամ փոխել է հաշվառման վայրը, այն էլ՝ պետական մա­կարդակով: Նույնիսկ Վանո Սիրադեղյանի՝ Մյասնիկյան պողոտայում գտնվող տանը գրանցված չեն նրա ընտանի­քի անդամները: Սիրադեդյանի կինը՝ Խնկո-Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, և որդին՝ Խաչա­տուր Սիրադեղյանը, գրանցված են Մամիկոնյանց փողո­ցի հասցեներից մեկում: Փաստորեն, Վանո Սիրադեղյանն անհետացել է ոչ միայն իրականությունից, այլև բոլոր պաշ­տոնական փաստաթղթերից:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ