27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համատեղ ստուգայց`տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների վերացման նպատակով

Մայրաքաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկի պարագայում առանձին դեպքերում արհեստական խոչընդոտներ են ստեղծում նաև տնտեսվարող սուբյեկտները՝ փողոցներին հարակից հատվածներում տեղադրելով տրանսպորտային միջոցների կայանմանը խանգարող անօրինական արգելապատնեշներ: Այս իրավիճակը վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների  ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով համատեղ հերթական ստուգայցն է կազմակերպվել, որի  ընթացքում մի շարք  փողոցներից առգրավվել են մետաղյա և պլաստմասե  արգելապատնեշներ, իսկ տնտեսվարող սուբյեկտների հետ բացատրական աշխատանք է տարվել արգելապատնեշների տեղադրման հնարավոր բացասական հետևանքների (վթարներ, երթևեկի դժվարանցանելիություն և այլն) վերաբերյալ:

Միաժամանակ օրինախախտները զգուշացվել են, որ ապօրինությունը կրկնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն  վարչական պատասխանատվության լծակներ:

Համատեղ ստուգայցերը մայրաքաղաքում շարունակական բնույթ կկրեն: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ