27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Այստեղ կարևոր հարցեր են քննարկվել»

Այսօր ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց՝ օրենքի նախագծին ծանոթանալով՝ հիշեց իր եղբոր վերջին հոդվածներից մեկը՝ «Հայի վերջին խելքը»:

«Պատահական չհիշեցի եղբորս, մենք պետք է հիշենք, որ այս խորհրադարանում սպանվել է ԱԺ նախագահ ու վարչապետ, այդ ժամանակ Անվտագության խորհրդի նիստեր է աշխատել, որը ղեկավարել է երկրի նախագահը և բավական լուրջ խնդիրներ են այնտեղ քննարկվել»,-ասաց  պատգամավորը։

Նա ընդգծեց՝  ամենևին էլ  զարմամալի  չի համարում  ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկումը այդ հանձնաժողովում վարաչպետի ու նախագահի մասնակցելու մասին: «Մենք պատերազմող երկիր ենք և վարչապետը գերագույն գլխավոր հրամանատր է, Աստված մի արարցե, հնարվոր է վարչապետն այդ պատերազմի դաշտում զոհվի, ո՞վ է այդ խնդիրները հետո բերելու քննարկելու, այդ ձեր ասա՞ծ փոխվարչապետը, ով տնտեսության կամ գյուղատնտեսության մասնագետ է»,-հարցրեց նա և շեշտեց, թե պետք է փոխել և վերանայել այս ամենը:

«ԱԺ նախագահը քաղաքական գերկարևոր պաշտոն է, եթե ուզում եք իմանալ՝ ինքն ավելի լեգիտիմ ընտրված է, քան վարչապետը»,-ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով՝  պետք չի զրկել երկրի նոր նշանակված նախագահին ևս այդ նիստերին մասնակցելու  հնարավորթյունից։

«Նախագահը նստել է, քննարկվում են կարևոր պաշտպանության հարցեր, ու ինքը չի մասնակցում, բա է՞լ ինչի՞ ենք բերել»,-հարցրեց Սարգսյանը: Ըստ պատգամավորի՝ միանշանակ Անվտանգության խորհրդի կազմում, անկախ նրանից այն խորհդատվական մարմին է, թե ոչ, պետք է ԱԺ-ն ներկայացված լինի: «Դեռ որ ուզում եք իմանալ, ԱԺ խմբակցությունից մեկական անդամ էլ պետք է լինի: Այստեղ որոշակի մարդկանց իրավունքների սահմանափակում եմ տեսնում, որոշակի պատվերով առաջին փոխվարաչետի պաշտոն՝ ինչ-որ մարդու չնեղացնելու համար»,-ասաց նա և եզրափակեց, որ օրենքը լավը չի և իրենք հավանաբար դեմ կքվեարկեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ