27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ-ի առաջ փակ դուռ չպիտի լինի

Մենք անցում ենք կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, հետևաբար պառլամենտի առաջ որևէ փակ դուռ չպետք է լինի, ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նշենք, որ նախագծով ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը չեն ընդգրկվելու խորհրդի կազմում, այն լինելու է վարչապետի ենթակայության ներքո։ «Ի՞նչ է նշանակում կառավարության առընթեր մարմնում ԱԺ-ն չպետք է ունենա ներգրավվածություն։ Մենք մոռանում ենք, որ ԱԺ-ն պատերազմ և խաղաղություն հայտարարող մարմին է։ Թիմ մեկ քաղաքական մարմինը պառլամենտական վերահսկողություն է իրականացնում կառավարության գործունեության նկատմամբ, հիմա ոնց որոշեցինք, որ պաշտպանության մասին օրենքը դրանից բացառություն պիտի կազմի», – նշեց Պետրոսյանը։ Պատգամավորը նաև չամաձայնեց Հրայր Թովմասյանի այն պնդման հետ, որ նոր Սահմանադրությունն արդեն իսկ արգելում է ԱԺ նախագահին իբրև պատգամավոր զբաղեցնել իր կարգավիճակի հետ չպայմավանավորված պաշտոն։ «Հակառակը, սա ճիշտ իր կարգավիճակով է պայմանավորված։ ԱԺ պատգամավորը, եթե պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրությանն է մասնակցում, նա իրավունք ունի նաև մասնակից լինել պաշտպանության քաղաքականություն մշակող պատասխանատու մարմնի գործառույթներին։ Մի քիչ հումորի կարգով ասեմ՝ բա ինչպե՞ս է պարոն Թովմասյանը համատեղում երբեմն կառավարության փաստաբանի և պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշատոնները», – նշեց պատգամավորը։ Վերջինս ընդգծեց, որ խորհրդի կազմում ԱԺ-ն ներկայացուցիչ չի կարող չունենալ և առաջարկեց՝ պարտադիր չէ, որ անվտանգության խորհրդի կազմում հենց ԱԺ նախագահն ընդգրկված լինի, այլ կարող է խորհրդարանի մեկ այլ ներկայացուցիչ լինել, որն անպայման մասնակցություն պետք է ունենա խորհրդի գործունեությանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ