27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն ու նախագահը խորհուրդների կարիք չունեն. պատգամավոր

«Հանրային խորհրդի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը դեռևս քննարկվում է խորհրդարանում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոև Գևորգ Պետրոսյանը նշեց, որ պետք է մարմինին այնպիսի լիազորություններ տան, որ այդ կառույցը չընկալվի որպես պարապների միություն: «Մենք դեմ չենք այդ կառույցն ունենալուն»,-ասաց նա:

Նույն դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշեց, որ ինքը համամիտ չէ, որ խորհուրդը չի գործում: Ըստ պատգամավորի՝ Հանրային խորհուրդն ակտիվ հարցեր քննարկում է, խորհուրդներ էլ է տալիս, այլ հարց է՝ երկրում նախագահն ու վարչապետը խորհուրդների կարիք չունեն:

ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էլ հայտարարեց, որ Հանրային խորհուրդը հասարակական փորձաքննությունն իրականացնելն է, հանրության տեսակետն ուսումնասիրելն ու այն կառավարությանը ներկայացնելը, ինչը և մարմինն անում է:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ պետք չէ ի սկզբանե չափացանզնել կառույցից սպասելիքները: Նա կոչ արեց կողմ քվեարկել նախագծին: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ