11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Փորձում են Երեւանն ավելի հարմարավետ դարձնել

Քաղաքային միջավայրի զարգացման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքթս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ու ծրագրի տնօրեն Օլա Գուստաֆսսոնը, մայրաքաղաքի «ԴաբլԹրի բայ Հիլթոն Երևան սիթի սենթր» հյուրանոցում  կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման վերաբերյալ իրենց մոտեցումները: Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Հանդիեթ Վամբերգն ու Օլա Գուստաֆսսոնը հայտնել են, որ Երևան են այցելել` տեղում ուսումնասիրելու մայրաքաղաքն ավելի հարմարավետ դարձնելու հնարավորությունները, որպեսզի կազմվի ուղեցույց-կանոնակարգ, որտեղ մանրամասն նշված կլինեն հարմարավետ և գեղեցիկ միջավայր ունենալու բոլոր չափորոշիչները: «Գեհլ Արքիթեքթս»  ընկերության գլխավոր գործադիր տնօրենը նշել է, որ Երևանում աշխատանքների մեկնարկի համար մեծ ներուժ կա, քանի որ և՛ կլիման է բարենպաստ, և՛ քաղաքը բավականին կանաչ է:

Մամուլի ասուլիսից հետո դանիացի հյուրերը հանդես են եկել «Քաղաքներ մարդկանց համար» թեմայով դասախոսությամբ:

Նշենք, որ դանիացի ճարտարապետ, քաղաքային դիզայնի խորհրդատու Յան Գեյլի կողմից հիմնադրված «Գեհլ Արքիթեքթս» ընկերությունն իրականացրել է Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ