27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երբեմն ես մտածում եմ՝ է՞ս ինչ դառան մեր ժամանակները. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը համաձայն չէ գործընկերների հետ, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն: «Եթե ընդդիմությունը կարողանա ապացուցել, որ ավեի լավ է իր առաջարկած տարբերակը, բնականաբար, քաղաքական մեծամասնությունը կգնա այդ ուղղությամբ։ Բայց ես ուսումնասիրություններ իրականացրել եմ ու չեմ կարծում, որ դրանում նոր բան կա։ Մտածում եմ հետևյալը՝ ընդդիմադիր են, պիտի որոշակի ընդդիմադիր խնդիրներ արծարծեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Դիտարկմանը, որ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն է նաև կողմ, որ ռեյտինգային ընտրական համակարգը հանվի, Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ սա չէ երկրի թիվ մեկ խնդիրը։ «Ամենակարևորը երկրի անվտանգությունն է։ Երբեմն ես մտածում եմ՝ է՞ս ինչ դառան մեր ժամանակները, որ թողել են մեր երկրի անվտանգությունը երիտասարդ տղաներին, որ ամեն օր զոհվում են ու փոխանակ այդ խնդիրների մասին խոսեն, ընկել են ընտրություններ, ծխախոտ և այլի հետևից», – նշեց նա։

Խոսելով ծխելու կանխարգելմանն ուղղված Առողջապահության նախարարության առաջարկին՝ պատգամավորն ասաց. «Այդ օրենքն այդքան արժանավոր բան չէ մեր հասարակության համար, որովհետև ծխախոտի մասին օրենքը եվրոպական երկրներն ընդունել են՝ 30-50 տարիների անընդհատ աշխատանք կատարելով։ Այս օրենքում այնպիսի թվեր են գրված, բացի այդ էլ որևէ մեխանիզմ չկա ստուգելու, թե ով որտեղ է ծխում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ