09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Բարձրացվել է Արամ Հակոբյանին քաղաքացիական բուժհաստատությունում հետազոտման ենթարկելու հարցը

Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

 

Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց Արամ Հակոբյանի հետ, ստուգվել են նրա առողջական վիճակի ապահովման հարցերը, այդ թվում՝ բժշկական փաստաթղթերը:

 

Հիմք ընդունելով այցի և կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Արամ Հակոբյանն ունի քաղաքացիական բուժհաստատությունում լրացուցիչ, այդ թվում՝ գործիքային հետազոտությունների կարիք, որոշելու համար նրա հետագա բուժման ընթացքը և միջամտությունների անհրաժեշտության հարցը:

 

Անհրաժեշտ բժշկական հետազոտությունները և դրանով պայմանավորված՝ Արամ Հակոբյանի բուժումը քաղաքացիական բուժհաստատությունում կազմակերպելու հարցի կապակցությամբ արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արամ Հակոբյանի փաստաբանների հետ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ