27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հրաշքը. Ժամանակ

Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է, հայտարարում է Ծառուկյան դաշինքի պատգաավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելո մականվամբ հայտնի, կողմ լինելով Սարգսյանի վարչապետությանը: Մանուկյանն արտահայտում է ամբողջ խմբակցության, ԲՀԿ տեսակետը, թե՞ ոչ: Այդ հարցը թերևս հռետորական է, հաշվի առնելով այն, որ խոշոր հաշվով ներկայումս բավական հարաբերական է նաև թե ԲՀԿ, թե Ծառուկյան խմբակցություն ասվածը որպես ամբողջական քաղաքական սուբյեկտ, ինչպես ցույց տվեցին թե մանդատների շուրջ հայտնի պատմությունը, թե մի շարք քվեարկություններ նոր խորհրդարանում: Մյուս կողմից, Շշի Մելոն գործարար է, այսպես ասած միջնակարգ օլիգարխ և այդ իմաստով նրա մոտիվները լիովին հասկանալի են:

Գործարար է նաև քաղաքական այդ ուժի առաջնորդը, սակայն կալիբրերի տարբերությունն անկասկած բոլորովին այլ է դարձնում թե շահերը, թե դրա հետ կապված հարաբերություններն իշխանության կամ պարզապես Սերժ Սարգսյանի հետ: Ըստ այդմ, կոնկրետ անձը, ու թերևս համանման շատ այլ գործարար անձինք ԲՀԿ-ում կամ Ծառուկյան դաշինքում, լիովին հասկանալի է, թե ինչու է Սերժ Սարգսյանին համարում հրաշալի ղեկավար կամ հայտարարում այդ մասին: Իսկ այդ մասին ինչ է մտածում դաշինքի կամ ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այդ համատեքստում էլ առաջանում է ԲՀԿ-ի կամ Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ կապված «հավերժական» հարցը՝ ՀՀԿ հետ կոալիցիոն վերամիավորման մասին:

Շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այդ մասին խոսք չկա: Իսկ մի՞տք, կամ մտադրություն, կա՞, թե ոչ: Այստեղ իրավիճակը հարաբերական է և կախված է այն զարգացումներից, որ կարող են լինել ՀՀԿ ներսում, կապված վարչապետի խնդրի հանգուցալուծման հետ: Ծառուկյան դաշինքն այսպես ասած ընդդիմության կամ երկրորդ ուժի կարգավիճակում իրեն ներկայումս զգում է ընդհանուր առմամբ հարմարավետ և կարևորը՝ իմաստավորված, քանի դեռ մյուս կողմում Սերժ Սարգսյանն է: Այստեղ Սարգսյան-Ծառուկյան փոխըմբռնումը բավականին նկատելի է:

Սակայն, ի՞նչ կարող է լինել ՀՀԿ-ում, կարո՞ղ է արդյոք լինել ստատուս-քվոյի փոփոխություն, երբ բարձրանա Սամվել Կարապետյանի ազդեցությունը: Այդ դեպքում առաջանում է Ծառուկյանի «երկրորդ դերի» վերանայման ռիսկ, հավանականություն և այդ տեսանկյունից իհարկե Ծառուկյանն իբրև ապահովագրական, պաշտպանական միջոց, իբրև երաշխիք կարող է դիտարկել Սերժ Սարգսյանի հետ կոալիցիան: Բայց կօգնի՞ արդյոք դա երաշխավորել սեփական տեղն ու դերը համակարգային խաղում, եթե ՀՀԿ-ում փոխվի ստատուս-քվո:

Առավել ևս, որ գրեթե բոլոր կոնֆիգուրացիաներում Ծառուկյանը քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է գերազանցապես որպես ընդդիմադիր դիրքավորում ունեցող գործոն, քանի որ դա են թելադրում Սարգսյանի ներհամակարգային, ներիշխանական խնդիրներն ու սուղ ռեսուրսները: Մյուս կողմից անշուշտ Սարգսյանը թերևս կփորձի զգուշորեն խաղալ կոալիցիայի, այսինքն Ծառուկյանի հետ իշխանությունը որոշակի կիսելու հանգամանքի վրա, այդպիսով ձգտելով որոշակի տարածություն պահել նրա և Կարապետյանների միջև, քանի որ Ծառուկյանին կոալիցիա կարող են առաջարկել նաև նրանք:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ