27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հո կայֆերի տուն չէ, մեռելի տուն է». Հայկական Ժամանակ

Տպագիր մամուլը գրել էր, որ հունվարի 27-ին քրեական հեղինակությունների հերթական խումբն է ժամանել Երեւան եւ մասնակցել քրեական հեղինակություն Կայարսնցի Թեւոսիկի եղբոր մահվան տարելիցին: Կայարսնցի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբորը սպանել Էին 2014 թ. հունվարի 27- ին, Սարյան փողոցում: Թերթի տեղեկությաններով՝ Արթուր Սաֆարյանի մահվան չորրորդ տարելիցի առիթով Երեւան էին ժամանել մոտ 300 քրեական հեղինակություններ՝ Չեչնիայից, Լիբա­նանից: Նշվամ էր, որ Չեչնիայից ժամանողների մեջ են Ռամզան Կադիրովի շրջապատի մարդիկ: Մամուլի համաձայն՝ Թեւոսիկի եղբոր մահվան տարելիցի արարողությանը մասնակցել են նաեւ Աժ պատգամավոր Սեյրան Սարոյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան: Երեկ Ազգային ժողովում թերթը պատգամավոր Սեյրան Սարոյանից հետսւքրքրվեց՝ ճի՞շտ են տեղեկություններ, որ ինքը՝ Սարոյանը, եւս մասնակցել է Թեւոսիկի եղբոր մահվան 4- րդ տարելիցի միջոցառմանը: «Էլ մեռել էլ չենք կարա թաղենք ձեր դարդից: Մեռելի տան վրա էլ եք խո­սու՞մ, էդ էլ հո կայֆերի, հարսնիքի տուն չէ, մեռելի տուն է»,- ասաց Սարոյանը: Դիտարկմանը, թե մա­մուլն էր գրել այդ մասին, Սաոցանն ասաց. «Ի’նչ մամուլ, իրանք էղել ե՞ն, որ ասում են»:

Հարցին՝ արարողությանը եղե՞լ են նաեւ քրեական հեղինակություններ տարբեր երկրներից, այդ թվում՝ Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովի շրջապատից անձինք, պատգամավորն արձագանքեց, «Ի՞նչ քրեական հեղինակություն: Ամոթ է, արդեն մարդու մեռլի տան վոս եք խոսում: Գոնե մեռելն ու հարսնիքը տարբերեք իրարից: Ես էդ օրը հիվանդ եմ եղել»:

«Հժ»-ն փորձեց նաեւ ճշտել, թե գեներալ Սարոյանն ինչպես է վերաբերվում, որ ԱԺ նախկին պատգմավոր Մհեր Սեդրակյանը Թոխմախի Մհերը, «խաղից դուրս է մնացել», պաշտոն չի ստացել: «Գնա, Մհերից հարցրու, ես ի՞նչ իմանամ, ես աշխատանքային բյուրոյի նախագահ չեմ»,- արձագանքեց Սեյրան Սարոյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ