Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/02/hratap151801024926821130320152.jpg)
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 7-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: