27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երթերով խնդիր չի լուծվում. Զոհրաբյան

«Մենք կրկին բարձրացնելու ենք աշխատավարձերը և կենսաթոշակները բարձրացնելու խնդիրը, որովհետև այն երկրներում, որտեղ գնաճ կա, դրան զուգահեռ՝ պետք է աշխատավարձերը բարձրանան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ չի կարող լինել իրավիճակ, երբ աշխատավարձերը չեն բարձրանում, սակայն գնաճը և հարկային նման պրեսինգը շարունակվում են: «Սա տնտեսագիտական նոնսենս է: Մենք տեսնում ենք, որ տնտեսական աճը չի բերում ո՛չ աղքատության և արտագաղթի նվազման, ո՛չ գործազրկության կրճատման, ո՛չ էլ աշխատատեղերի բացման: Մնում է ընդամենը մեկ եզրակացություն անել, որ տնտեսական աճի թիվը գրվել է ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանի կաբինետում՝ թղթի վրա: Ինչ թղթի վրա, չեմ կարող ասել»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին, թե հնարավոր համարում է փողոցային պայքարի տարբերակը, նա ասաց. «Հարգում ենք մեր գործընկների մարտավարությունը, սակայն հասկանում ենք, որ երթերով խնդիր չի լուծվում: Այլապես որևէ մեկը չի կասկածում, թե «Ծառուկյան» դաշինքն ինչ մասշտաբի հանրահավաքներ կարող է կազմակերպել: Ցավոք սրտի, այս փուլում տեսնում ենք, որ դա հարցեր լուծելու ճանապարհ չէ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ