02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Որևէ մեկը Ձեզ իրավունք չի վերապահել կասկածի տակ դնել իմ խոսքերը. Հովհաննիսյան

Խորհրդարանում քննարկման է դրվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որով առաջարկվում է հստակեցնել տեսա-լուսանկարահանումը վարչական դատական նիստերին ևս։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չհամաձայնեց հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի այն պնդման հետ, որ լրագրողի անաչառության խնդիր է առաջանում, երբ վերջինս գործող օրենքով պետք է լուսաբանման համար խնդրի կողմերից մեկին միջնորդել դատավորին։ Պատգամավորն ընդգծեց, որ եթե լրագրողի համար կողմերից մեկը միջնորդում է դատավորին, որպեսզի վերջինս թույլատրի լուսաբանել նիստը, դա դեռ չի նշանակում, որ լրագրողի տեսանկարահանումը կողմնակալ է։ «Դուք փորձում եք հրապարակայնության իրավունքը խախտել», – նշեց Բագրատյանը։

Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց, որ քաղաքացու մոտ կարող է կասկած առաջանալ, թե ինչու է լրագրողը վարչական մարմնին դիմել, դրա համ էլ առաջարկվում է ունենալ երկու կողմերի թույլտվությունը։ «Իրականում, եթե լրագրողական համայնքից չունենայի այդ ազդակը, այս նախագիծը չէր ներկայացվի խորհրդարանին»,-հայտարարեց հիմնական զեկուցողը:

Իսկ Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց, որ կասկածում է, որ ԱԺ փոխնախագահն ունի լրագրողներից գրություններ հարցի շուրջ։ «Ձեր ասածի տրամաբանությունը հետևյալն է, որ լրագրողը դիմում է, ասում է՝ երկու կողմի համաձայնություն լինի, նոր լուսաբանեմ։ Չեմ կարծում, որ նման դիմում ունեք։ Կարծում եմ, որ ինչպես կառավարության նիստերն եք որոշել դռնփակ անել, այնպես էլ որոշել եք դատական նիստերն անել», – ասաց Բագրատյանը՝ պնդելով, որ գործող օրենքը շատ ավելի լավն է, քան առաջարկվողը։

Արփինե Հովհաննիսյանն էլ հորդորեց անհամաձայնության դեպքում դեմ քվեարկել օրենքի նախագծին։ «Որևէ մեկը Ձեզ իրավունք չի վերապահել կասկածի տակ դնել իմ խոսքերը ու ասել, որ չունեմ այդպիսի դիմում։ Կառավարության նիստերի դռնփակ լինելու վերաբերյալ այս դահլիճում քննարկում կծավալվի, բայց դա որևէ ձևով չի վերաբերում այն կարգավորմանը, որն առաջարկում եմ ես։ Եթե գործող կարգավորումն ավելի լավն է, Դուք կքվեարկեք այս նախագծին դեմ», – հակադարձեց Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ