22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայ-հնդկական համագործակցության նոր հեռանկարներ

 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում հայ-հնդկական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Կարևորելով հայ-հնդկական հարաբերությունների դինամիկ զարգացումը` նախարար Դումանյանն առաջնահերթ համարեց դեղարտադրության և դեղագիտության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնումը:

Նախարարը նշված ուղղությամբ համագործակցություն ծավալելու կարևոր գրավական համարեց երկկողմ շփումները և փոխայցելությունները հայ և հնդիկ դեղարտադրող և ներմուծող ընկերությունների միջև:
Դերենիկ Դումանյանն իր խոսքում նաև ընդգծեց ապրիլին Մումբայում կայանալիք դեղագործական մեծ ցուցահանդեսի կարևորությունը` հավելելով, որ ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայկական դեղարտադրողները:

Դեսպանը շնորհավորեց պատշաճ արտադրական գործունեության (GPM) հավաստագիր ստացած ընկերությանը: Նա նշեց, որ Հայաստանում GPM հավաստագրի տրամադրումը միջազգային շուկայում ակտիվ համագործակցության կարևոր երաշխիք է:

“Երկկողմ համագործակցության զարգացման նոր գրավական կարող է դառնալ փետրվարի 2-4-ը Հնդկաստանի Դեղերի արտահանումը խթանող խորհրդի պատվիրակության այցը Հայաստան և նրանց հանդիպումը Հայաստանի դեղարտադրողների և դեղներմուծողների միության, ինչպես նաև շահագրգիռ այլ կառույցների հետ”,-ասաց Սուրեշ Բաբուն` նշելով, որ պատվիրակության մեջ ընդգրկված են լինելու 15-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:

Կարևորելով բժշկական կրթության և բժշկագիտության դերը` Սուրեշ Բաբուն առաջարկեց հնդկական ավանդական բժշկության և հոմեոպաթիայի անվճար դասընթացների կազմակերպում, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին ծանոթանալ հնդկական ավանդական բժշկության գաղտնքիներին: Նշենք, որ այն մեծապես կարևորվում է Հնդկաստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ