16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Գյուղապետի ամուսինը Jeep-ով ոչխարների սպանդ անելուց հետո տղայի հետ հարձակվել է գյուղացիների վրա.shamshyan.com

Shamshyan.com-ը տեղեկացնում է.

Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արտամետ գյուղի բնակիչ, 50-ամյա Տոնական Ղազարյանը Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին իր կողմից վարած Mitsubishi Montero մակնիշի 33 VՏ 128 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է Նոր-Արտագես գյուղի բնակիչ, 43-ամյա Զադա Բրոյանին պատկանող ոչխարի հոտին: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդյունքում 35 ոչխարից 30-ը սատկել են, որոնց մեծ մասը ձագով են եղել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Զ. Բրոյանն ու նրա հարազատները զայրացած հայտնում էին, որ վարորդը հոտին հարվածելուց հետո իջնում է ավտոմեքենայից ու հայհոյանքներով հարձակվում իրենց վրա, այնուհետև զանգահարում ու վթարի վայր է կանչում իր տղային, ով էլ Mercedes-ով ժամանում է իր ընկերների հետ ու նորից սկսում լկտի պահվածք դրսևորել իրենց նկատմամբ:

Այդ ամենից հետո սկսում են հարվածել Զ. Բրոյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 28 ՕՍ 490 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, ովքեր կարողանում են միայն հայտնաբերել Տ. Ղազարյանի ավտոմեքենան և այն տեղափոխում են ոստիկանության Բաղրամյանի հատուկ պահպանվող տարածք:

Արդեն կեսգիշերին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում Արմավիրի բժշկական կենտրոնից, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Տ. Ղազարյանը, սակայն գյուղացիներն իմանալով այդ մասին՝ հայտնում էին, որ նա ոչ մի վնասվածք էլ չի ստացել, պարզապես պատասխանատվությունից խուսափելու համար ժամեր անց դիմել է բժշկական օգնության: Ըստ գյուղացիների պատմածի՝ Տ. Ղազարյանի կինը Արտամետի գյուղապետն է:

Տուժածները հայտնում էին, որ իրենց միակ հույսը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է, քանի որ գյուղապետի ամուսինը իր տղայի հետ ամեն անգամ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, սակայն Բաղրամյանի ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել՝ նրանց կարգի հրավիրելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Զ. Բրոյանը ունի 3 երեխա, իր ընտանիքի միակ աշխատողն է ու ոչխարի հոտը պահելով էր հոգում իր ընտանիքի սոցիալական խնդիրները: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ