Շանթ Հարությունյանը դուրս է եկել հացադուլից.նրա կինը՝ հանձնուք կտանի
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/shant4-4_1389339644.jpg)
Տարածվել է տեղեկատվություն, ըստ որի “Ցեղակրոն” կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը:
Henaran.am-ի թղթակիցը քիչ առաջ զրուցեց Շանթ Հարությունյանի կնոջ՝ Ռուզան Բադալյանի հետ:
“Փաստաբաը պիտի խոսեր Շանթի հետ, մինչ այսօր նախատեսված ասուլիսը: Ես էլ եմ ստացել տեղեկատվություն, որ Շանթը դադարեցրել է հացադուլը: Դրա համար միայն ուրախ եմ: Շանթը պայքարի իր տարբերակներն ունի: Եթե իսկապես դադարեցրել է, ուրեմն ես շտապ պիտի հանձնուք պատրաստեմ նրա համար”,-նշեց Ռուզան Բադալյանը:
Շանթի որդին, սակայն այսօր կմասնակցի հոր ազատությանը և նրա իրավունքների պաշտպանությանը միտված երթին: Այդ մասին տեղեկացրեց Շանթի կինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր կողմնակիցների հետ հեղափոխության փորձ արեց: Նրանք կրում էին “Անոնիմոուսների” դիմակներ և Շանթի խոսքերով փորձում էին արդարություն հաստատել:
Նույն օրը Շանթ Հարությունյանը և նրա աջակիցները ձերբակալվեցին: Շանթի և նրա շարժման համակիրները նրանց քաղաքական բանտարկյալներ են համարում: Արդեն երկու շաբաթ Շանթը հացադուլ էր անում և տեղափոխվել էր Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ: