07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստված ուզում է, որ պահանջկոտ լինենք

Ավելի՛ն պահանջենք Տիրոջից։ «Ավելացրու՛ մեր հավատը»։ Աշակերտները անհավատ մարդիկ չէին. դրա համար էլ, նրանք Հիսուսին չասացին.«հավա՛տ տուր մեզ», այլ՝ «Ավելացրու՛ մեր հավատը»։ Նրանք ավելիին էին ձգտում, ավելին էին ուզում։ Մենք ևս պետք է հետևենք առաքյալների օրինակին։ Չպետք է բավարարվենք մեր ունեցածով, մեր եղածով։ Պետք է ավելին խնդրենք Տիրոջից։ Տերն ուզում է, որ պահանջկոտ լինենք։ Պետք է խնդրենք և պահանջենք Հիսուսից, որ ավելացնի մեր հավատը, ավելացնի մեր սրտի սերը, մեր հույսը, աղոթելու մեր հոգին, ներելու մեր հոգին։ Տերը չի ուզում,որ տկար հավատացյալներ լինենք, այլ ուզում է, որ զորավոր հավատացյալներ լինենք։ Տերը չի ուզում, որ քիչ հավատ ունենանք և բարի մարդիկ լինենք, այլ ուզում է շատ հավատ ունենանք և սու՛րբ մարդիկ լինենք։ Մեր նպատակը չպետք է լինի մազապուրծ փրկվելը, այլ՝ Տիրոջ ձեռքի մեջ փրկության գործիք դառնալը։

Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ