27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհագրության ուսուցչի դեր է ստանձնել կառավարությունը. Զոհրաբյան

««Ծառուկյան» դաշինքը ներկայացրել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը՝ առաջարկելով հանել ռեյտինգային ընտրակարգը: Բնականաբար, կառավարությունը տվել է բացասական եզրակացություն»,-այսօր խորհրդարանում նիստերի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ կառավարության հիմնավորումը լուրջ չէ, ծիծաղելի է. «Աշխարհագրության ուսուցչի դեր է ստանձնել կառավարությունը ու տարբեր երկրների փորձերի մասին տեղեկատվություն է տրամադրել»,-ասաց նա՝ դիմելով բոլոր քաղաքական ուժերին, նաև ՀՅԴ-ին, որը օրեր առաջ իր հայտարարություններից մեկի մեջ առաջարկել է վերանայել այս ընտրական համակարգը:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս համակարգը ապաքաղաքականացրեց ընտրությունը, առաջարկում ենք ստեղծել կոնսենսուս մեր առաջարկի շուրջ»,-հայտարարեց Զոհրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ այս հարցը հանձնաժողովը հետաձգել է, սակայն այն օրակարգում է, հետո քննարկվելու է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ