26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյումրիում տաքսու վարորդի կողմից ռուս կնոջը կողոպտելու մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ Գյումրիի բնակչուհու պայուսակը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018 թվականի փետրվարի 4-ին Գյումրիի բնակչուհուց (ազգությամբ ռուս, ծնված՝ 1971թ.) ահազանգ է ստացվել, որ վարձավճարի դիմաց ուղեւորափոխադրման ծառայություն իրականացնող անձը կողոպտել է իրեն՝ հափշտակելով պայուսակը։

Նախնական տվյալներով՝ փետրվարի 4-ին՝ ժամը 03։50-ի սահմաններում, վարձավճարի դիմաց ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենայի վարորդը 1971թ.ծնված կնոջն ու նրա  ընկերուհուն տեղափոխել է Գյումրիի Անի թաղամաս։

Գումարը վճարելով՝ կանայք իջել են ավտոմեքենայից եւ քայլել դեպի շենքի բակը, որից հետո նույն ավտոմեքենայի վարորդը մոտեցել է նրանց եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել ուղեւորուհիներից մեկի՝ 1971 թ. ծնված կնոջ  պայուսակը, որի մեջ եղել են կանխիկ գումար եւ այլ պարագաներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ ըստ  Shamshyan.com-ի 47-ամյա Նատալյա Վ.-ն եւ 49-ամյա Տատյանա Ե.-ն Գյումրիի Գորկու փողոցում գործող «ԴԱՅՄՈՆԴ» գիշերային ակումբի դիմացից նստել են իրենց անծանոթ տաքսին եւ պատվիրել, որպեսզի վարորդն իրենց տեղափոխի Անի թաղամաս։  Ըստ նրա հայտարարության՝ կողոպուտ կատարելու մեջ ինքը կասկածում է տաքսու վարորդին։

Աղբյուրի տեղեկություններով՝ երկու ռուս կանայք ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Նատալյա Վ.-ն խմածության աստիճանը եղել է 0.79 ՄԳ/Լ, իսկ Տատյանա Ե.-ի խմածության աստիճանը՝ 0.36 ՄԳ/Լ աստիճան։ Վերջինս աշխատում է Հայաստանում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ