21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայրիկյանը դարձյալ հրավիրում է

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ըստ երեւույթին, այս տարի էլ է նախըտրել աշխատել “Ֆեյսբուք”սոցկայքով: Նա հերթական հավաքի մասին գրառումն է կատարել իր էջում:

“Որոշ բարեկամներ դժգոհում են, որ մենք մեր հրապարակային հանդիպումների մասին նախօրոք պատշաճ չենք իրազեկում։ Ուրբաթ օրը՝ յունուարի 10-ին ժամը 16-ին մի այդպիսի հանդիպում ունենք՝ միայն հանդիպում։ Այդտեղ կքննարկենք, յաջորդ հանդիպման, գուցէ եւ հանրահաւաք-երթի հարցը յունուարի 24-ի համար։

Նոյն օրը “ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԿԱԼԱՆԱՒՈՐՆԵՐԻ” միջոցառում էլ է լինելու։ 100 տոկոսանոց է մեր աւանդական Ազատութեան օրուայ՝ փետրուարի 18-ի, հանրահաւաքը՝ նոյնպէս ժամը 16։00-ին։ Այդ օրը մի բացառիկ խորհուրդ է կրում իր մէջ։ Այնպէս որ նախապատրաստուենք։ Հրաւիրում ենք բոլոր ոչ բարդոյթաւորուածներին ու ազգի ճակատագրով իսկապէս մտահոգ մարդկանց”,-գրել է նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ