22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առեղծվածային սպանություն՝ Լոռու մարզում. ավտոմեքենայում հայտնաբերվել է բիզնեսմենի դին

Shamshyan.com կայքը տեղեկացնում է.

Այսօր՝ հունվարի 8-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ գտնվող տարածքում, Peugeot մակնիշի 73 MԼ 777 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, պետի օպեր գծով տեղակալ Արամ Ղազարյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը նշված ավտոմեքենայում հայտնաբերել է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի 35 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Մհեր Գրիգորյանի դին:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, Մ. Գրիգորյանի մարմնի վրա՝ ձախ կրծքավանդակի, սրտի և ոտքի մասում, կա սուր կտրող, ծակող առարկայից առաջացած հետքեր, ինչը իրավապահներին հիմք է տալիս կարծելու, որ Մ. Գրիգորյանը մահացել է հենց վարորդի նստատեղին նստած:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև փորձագետներն ու քննաչական խումբը, և ըստ նախնական տեղեկությունների՝ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նախկին զինվորական է եղել, որից հետո զբավել է բիզնեսով, Վանաձորում ունեցել է հացի փուռ, խորտկարան և դեղատուն: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ