28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արթուր Օսիկյանը՝ ՆԳ նախարա՞ր. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով ազատված Արթուր Օսիկյանը, ըստ ամենայնի, առաջին փուլում կզբաղեցնի ՀՀ ոստիկանապետի տեղակալի աթոռը: Այս տեղեկությունը փաստում են լավատեղյակ աղբյուրները և իրադարձությունները: Մոտ 5 օր առաջ ՀՀ նախագահի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվեց Արթուր Օսիկյանը, իսկ 3 օր հետո, հունվարի 31-ին, նույնպես նախագահի հրամանագրով, աշխատանքային աթոռը լքեց փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը:

Եթե ավելի խորքային վերլուծություն անենք, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծի պահանջները, ըստ որի, ոստիկանությունը դառնում է վարչապետին առընթեր կառույց, և սրան էլ հավելենք այն փաստը, որ ուժային կառույցներում տարիներ շարունակ գործող առաջին դեմքերի փոփոխություն է տեղի ունենում, ապա չի բացառվում, որ երկրորդ փուլում, վերը նշված օրինագիծը ուժի մեջ մտնելուց հետո Արթուր Օսիկյանը զբաղեցնի ոստիկանապետի աթոռը:

Թե որքանով է մեր այս ենթադրությունը հավանական, փորձեցինք ճշտել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից: «Հնարավորությունների շրջանակներում խոսելը նույնն է, ինչ սուրճի բաժակ նայել կամ կանխատեսելը, ինչը իմ սկզբունքներին դեմ է»,- ասաց նախարարը: Գուցե կանխատեսելը անշնորհակալ գործ է, սակայն երբ մենք խոսում ենք հնարավոր տարբերակներից, նկատի ունենք, որ այդ հարցը գուցե և քննարկվում է: «Ես այդ հարցին կարող եմ պատասխանել զուտ օրենսդրական տեսանկյունից. օրենսդրական արգելքներ չկան»,- ասաց նախարարը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ