27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեքսիկայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի հայ-մեքսիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մորենոն վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի՝ երկկողմ փոխգործակցության առավել խորացման ու ամրապնդման նպատակով։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում կապերի առավել ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Զրուցակիցներն ընդգծեցին միջխորհրդարանական ձևաչափով շփումների ակտիվացման, միջազգային հարթակներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ:

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ