18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին

Հունվարի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ուրախ է ընդունելու Հայոց Եկեղեցու հարազատ զավակին, ում հայրենասեր ու եկեղեցանվեր ոգին իր գործնական դրսևորումներն է ունեցել անցնող տարիներին ազգային կյանքում: 
Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ պրն. Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին` պետական կառավարման բնագավառում իր փորձառությունը, հնարավորությունները և Սփյուռքի հետ կապերը ծառայեցնելով հայրենի երկրին և աշխարհասփյուռ ժողովրդին:
Իր հերթին պրն. Արմեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման առիթով, Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածների և կուսակցությունների հետ ունեցած հանդիպումների և սփյուռքյան համայնքներ ծրագրվելիք այցերի մասին:
Անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահի հանգամանքին և առաքելությանը` նա ընդգծեց, որ երկրի կառավարման նոր պայմաններում այն տարբերվելու է նախորդներից, նրան հաղորդվելու է նոր իմաստ և ձևավորվելու է նոր մշակույթ:
Դրական որոշման կայացման դեպքում Արմեն Սարգսյանը կարևորեց ողջ ազգի հոգևոր առաջնորդի օրհնությունն ու աջակցությունը: 
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ