14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Նախկին քաղաքապետի ռեստորանը տարիներ շարունակ «լևի» գազ է օգտագործել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող «Բելիսիմո» ռեստորանը տուգանել են 6 մլն դրամով։ Վանաձորի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը պարզել է, որ ռեստորանն ապօրինի գազի գիծ է քաշել և տարիներ շարունակ «լևի» գազ է օգտագործել։

Տեղեկություններ կան, որ վնասի չափն ավելի մեծ է, քան տուգանքինը, ռեստորանը գործում է մոտավորապես մեկ տասնամյակ։ Արդեն երկու օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ինչպես նաև ԳԳՄ Վանաձորի մասնաճյուղի պետի հետ, իսկ գրասենյակը փաստը չի մեկնաբանում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ