27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որտեղի՞ց էդքան փող կանանց գաղութի պետին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: Դա երեւում է նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ուսումնասիրությունից:

Ըստ այդմ, Աֆրիկյանն ունի մեկ առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս:

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է «Lexus LX» եւ «Ford Transit » տեսակի ավտոմեքենաներ: Նա հայտարարագրել է նաեւ 8 մլն դրամը գերազանցող կահույք:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արսեն Աֆրիկյանը հայտարարգրել է 45 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար եւ 15 հազար եվրա: Որպես եկամուտ նա հայտարարագրել է ընդամենը 2 միլիոն 595 հազար դրամ գումար:

Բայց սա ամենը չէ: ՔԿՀ ղեկավարի ընտանիքին է պատկանում նաեւ «Աֆրիկյաններ պանդոկ» ՍՊԸ-ն:

Ընկերության տնօրենը նրա կինն է՝ Անժելա Աֆրիկյանը: Այս ռեստորանի ծառայություններից օգտվում են նաեւ պետական կառույցները: Արսեն Աֆրիկյանը 2010 թվականին հիմնադրել է նաեւ «Մաֆ Ֆուդ» ընկերությունը 2017 թվականի հունիսին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել է պաշտոնից եւ նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութ) ղեկավար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ