30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոշոր ավտովթար Երևան-Եղվարդ ավտոճանապարհին

Shamshyan.com կայքը գրում է.

Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 MD 492 համարանիշի և Audi A6 մակնիշի 999 ԼՏ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև 1-03 շտապ օգնության բուժանձնակազմը, ովքեր վարորդներին զննելուց հետո հայտնեցին, որ վարորդները հրաժարվում են բժշկական օգնությունից: Փաստի առթիվ ՃՈ 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդների ինքնությունը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ