16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանցիները անհանգստացած են Մինասյանի նշանակումով

Ադրբեջանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի խորհրդական Բեյուկագա Հաջիեւը իր անհանգստությունն է հայտնել այն փաստով, որ Կազանի ՛՛Ռուբինի՛՛ գլխավոր մարզչի գլխավոր թեկնածու է համարվում Վարդան Մինասյանը: Բանն այն է, որ ՛՛Ռուբինի՛՛ կազմում հանդես է գալիս ադրբեջանցի ֆուտբոլիստ Ռուսլան Աբիշովը: Ադրբեջանցի ֆուտբոլային չինովնիկը նշում է, որ Վարդան Մինասյանի՝ թիմը գլխավորելու դեպքում Աբիշովը պետք է հեռանա:

՛՛Աբիշովը լավ ֆուտբոլիստ է: Նա ազատ է իր ընտրության մեջ, բայց կարծում եմ, որ ադրբեջանցի ֆուտբոլիստը չպետք է խաղա հայ մարզչի գլխավորությամբ: Աբիշովը չպետք է սպասի, որ Մինասյանը հրաժարվի իր ծառայություններից, այլ ինքը պետք է հեռանա, քանի որ նա խաղալու հնարավորություն չի ստանա՛՛,- նշել է Գաջիեւը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ